Հանրապետության տարածքում` հուլիսի 24-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
Երեւանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-27-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37:
Եղանակը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31, Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29, Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+33, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+37, Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37, Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+31, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +32+37, Սյունիքի նախալենռերում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +32+36: