Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել: 

Նա աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում մրցել է Իրանից Ամին Տաբատանաեյի հետ, և  պարտիայի 61-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել: