Այսօր՝ ժամը 15:30-ից, հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 11։30-ից սկսած՝ հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։