Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեդադրում է լրտեսության մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։
Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։
Դատավորը նշել է, որ եթե մեղադրանքները դատաքննության ընթացքում հաստատվեն, հայ գերիներին սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ Հայ գերիներից Գևորգ Սուջյանը նաև ցուցմունք է տվել՝ նշելով, որ ստեղծել է բարեգործական կազմակերպություն և Արցախում զբաղվել է մարդկանց օգնելով, չի համագործակցել հատուկ ծառայությունների հետ։