Սիրելի ընկերներ, լուսանկարում 4-ամյա Դավիթն է, ում մոտ ախտորոշվել է Ռաբդոմիսարկոմա տեսակի քաղցկեղ։ Սույն թվականի հունիսի 1-ին Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում շտապ իրականացվել է երեխայի ողնաշարին սերտաճած չարորակ ուռուցքի հեռացում, քանի որ այն վնասում էր ողնուղեղին։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, և դրանից հետո Դավիթը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում քիմիոթերապևտիկ բուժում է ստանում թոքերի և ոսկրերի բազմակի մետաստազային օջախների դեմ պայքարելու համար:
Քիմիոթերապիայի արդյունքում երեխան իրեն համեմատաբար լավ է զգում, որի համար շնորհակալ ենք կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշիկներին, սակայն մոտ ապագայում փոքրիկին անհրաժեշտ է լինելու պրոտոնային ճառագայթում, որը, ցավոք, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, այդ պատճառով երեխային բուժումը պետք է շարունակել Գերմանիայում: Բուժման համար անհրաժեշտ կանխավճարը կազմում է 40.000 եվրո (47.500 դոլար). սա այն գումարն է, որը վճարելու դեպքում հնարավոր է սկսել բուժումը Գերմանիայի լավագույն կլինիկաներից մեկում, նշված գումարը հավաքելու համար էլ բացվել է այս դրամահավաքը։ Բուժման ընդհանուր արժեքը կազմում է 350,000 եվրո (415.000 դոլար):
Սիրելի ընկերներ, փոքրիկ Դավիթն ունի մեր բոլորի օգնության կարիքը։ Շնորհակալ ենք ցանկացած չափի նվիրատվության համար, այն կարող է երեխային ապրելու հնարավորություն տալ:
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, Ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Դավիթ Զոհրանյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100 USD - 1570070033850101 EUR - 1570070033850146 RUS – 1570070033850158
Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1YN80R8DAZyH5NDQrGQMhHEmDRWlLwRSM?usp=sharing
Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին մեծ աջակցության և Հայաստանում երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։
Հ.Գ. Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ նախորդ դրամահավաքը, որը կազմակերպվել է Հայաստանից դուրս գործող ոչ առևտրային կազմակերպության կողմից փակվել է, քանի որ Հայաստանից և տարածաշրջանից հնարավոր չէր գումար փոխանցել: