Յաշա Սոլոմոնյանը գրել է. Եւ թող ներե՛ն ինձ ընկերներս, սակայն պետք է պատմեմ
Ոնց գիտեք, նախորդ հանգստյան օրերին մոտ քսան հոգով Արցախ մեկնեցինք։ Ուրեմն ճանապարհին մոտ 7-8 անցակետ կա, ուր կանգնացնում, փաստաթղթեր են ստուգում։ Բնականաբար տհաճ զգացումներ ու քննարկումներ ունեցանք մենք մերոնցով, մասնավորապես, երբ մեր հողում օտար զինվորը մեր փաստաթուղթն էր ստուգում, որ մեզ տուն թողներ։ Վերադառնալիս համեմատաբար առվել թեթև էին ստուգում, հիմնականում մենակ վարորդի անձնագիրն էին նայում։ Հասանք վերջին անցակետին՝ Տեղ գյուղի մոտ, ուր մեր ոստիկանական անցակետն է։
Ոստիկանը մոտեցավ ու խնդրեց փաստաթղթերը պատրաստել, որ նայի։ Եւ այդտեղ սկսվեց կինոն։ Էլ Մասիսի թեք լանջերից, էլ Արագածի հյուսիսային գագաթից, էլ Նորքի հեռուստաաշտարակից էս մեր ժողովուրդը հո չի թռնում էս ոստիկանի դեմքին, հո չի թռնում։ Էն որ սենց ապշ ել եմ, այս խեղճ տղեն էլ կարմրել է, բայց իր գործը մինչև վերջ կատարեց, ժպիտն էլ դեմքին իջավ, գնաց։ Այժմ արդեն շարժվել ենք, էլի մնացել ենք մենք մերոնցով, և չդիմացա։
վ
Ասում եմ․ — Այ ժողովուրդ, ուրեմն էսքան ռուսական անցակետերով անցանք ու էդքան ստուգեցին, մտան մեքենան, հատ-հատ տեսան բոլոր փաստաթղթերը, ու ոչ մեկս մի բան չասեց։ Խելոք գլուխներս կախ են թարկվեցինք իրենց հրամ աններին,ճիշտ է, հետո երբ շարժվում էինք, խոսում էինք, փն թփնթում էինք, սակայն տեղում, որ մի բան չէինք ասում, այլ լուռ ու մունջ ենթարկվում։ Բա լավ, էդ ի՞նչ կատարվեց, ինչի՞ հանկարծ որոշեցինք մեր հայրենակցին, մեր ոստիկանին, ով ոչ մի արտառոց բան չէր ասում, չէր պա հանջում, այլ միայն իր գործն էր անում, էդպես պախարակել, նեղը գցել, վրան ինքնահաստազվել․․․ Ընկերներիցս որոշները, փորձեցին հակադարձել, սակայն վստահ եմ, մի քանի րոպե հետո հասկացան ամեն ինչ։ Չգիտեմ, ինձ համար սա վառ օրինակ է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր երկրին, դրա ծա ռայողներին, թե ոնց ենք մենք տեղն եկած տեղը օտարի առջև համեստ ու օրինապաշտ լինում, իսկ մեր երկրում՝ «վիրունի» ու անկապ ընդվզող։ ՀԳ․ Ոչ ոքի մտքով չանցնի ընկերներիս վատ բան ասել, իրենց ցա վը տանեմ։ Սակայն ես վստահ եմ, որ բոլորս էս միջադ եպից դասեր քաղեցինք, ինքներս մեր մեջ բաներ հասկացանք և ենթադրություններ արեցինք։
Մենք Էսպիսին ենք։ Սակայն կարող ենք փոխվել։ Ու Պիտի փոխվենք։ Այլընտրանք չունենք։ Մենք էնքա՜ն լավն ենք, եթե ուզում ենք։