Նախօրեին հրազենային կրակոցից մահացած ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Նա 44–օրյա պատերազմի մասնակից էր, 2020թ. օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը։

 

Սարգիս Գրիգորյանը տան ավագ որդին էր, նա ունի մեկ եղբայր ու քույր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Ըստ գյուղապետի՝ Սարգիսը վերջին անգամ ծնողների հետ երեկ է խոսել, նրանք արտառոց ոչինչ չեն նկատել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։