Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Արամի Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
Քանի որ վերջերս շատ ա խոսվում Pegasus ծրագրի (կիբեր զենքի) մասին։
Որոշեցի մի 2 բառով անդրադառնամ։
Իրան ստեղծել են Իսրայելում, որը ի սկզբանե նախատեսված էր երկրի ներսում տարբեր կիբեռ հանցագործություններ կանխելու ու տարբեր մարդկանց հեռախոսների մեջ մուտք գործելու համար։
Pegasus ծրագիրը հեշտությամբ մուտք է գործում ինչպես որ Android այնպես էլ iOS համակարգեր։ Բայց հանգիստ եղեք, դեռևս էդ ծրագիրը գտնվում ա տարբեր երկրների (ում վրա որ իսրայելը ծախել ա) ԱԱԾ-ների ձեռքում, այսինքն համակարգից դուրս գտնվող հաքերները մուտք չունեն դեպի էդ ծրագիր։ Բայց հանգիստ կարող եք անհանգիստ լինել, քանի որ արդեն էդ ծրագրի Չինականը կա, որը հասանելի է դարքնեթի պրիվատ ալիքներում, վաճառվում է 0.009 բիթքոյինով։ Իրականում էդքան հզոր չի, բայց ըստ թեստ անողների, չինականը հաջողությամբ անցել ա բոլոր թեստերը, բայց մի տեսակ դեռ պղտոր ջրում ձուկ որսալ ա հիշեցնում։ Կարճ ասած, դեռ լուրջ չի։
Pegasus-ը մտնում է թիրախի հեռախոսի մեջ, ու կարելի ա ասել, որ ստանում ա բոլոր իրավունքները բացի հեռախոսի օպերացիոն համակարգը ռիսեթ անելու։ Շատ հանգիստ կարողանում ա ձայնագրել հեռախոսազանգեր, օգտագործել տեսախցիկը ստանալ նկար ու ջնջել սարքի մեջից, կարճ ասած գրեթե ամեն ինչ։ Նաև կարողանում ա կարդալ նամակներ, որտեղից էլ վերցնում ա օրինակ երկփուլային անվտանգության կոդը, և մուտք ա գործում սոց կայք, կարողանում ա ստույգ ասել թիրախի գտնվելու վայրը ևն։
Վերջերս Մակրոնին հենց Pegasus-ով էին գաղտնալսել, նենց որ մեր նման հասարակ մահկանացուներկ վրա դժվար թե փորձեն, ամեն դեպքում մինչ այն պահը քանի դա գաղտնի է, հենց դառնա «չոլի կատու» արդեն պետք ա զգուշանալ, բայց մինչ դա, կարծում եմ թե Androidը ու թե iOSը ինչ-որ կանխարգելիչ քայլեր կկատարեն։
Դրա համար աշխատեք ՄԻՇՏ հեռախոսները ափդեյթ անել, ու այֆոնի դեպքում բռնել ակտուալ մոդեկները, կարճ ասած 8ից ներքև էլ ակտուալ չեն
Չինականը դեռևս չի կարողանում օգտագործել տեսախցիկը։ Չինականը վիրուսի նման ա, գալիս ա հիմնականում տարբեր աղբյուրներից ինչ որ բաներ քաշելու ընթացքում, այդպես ուղղակի թեստ են անում, եթե ձեր հեռախոսի մեջ տարօրինակ բաներ նկատեք, ավելի լավ կլինի մեջի կարևոր բաները բեքափ անեք, ու հեռախոսը ռեսեթ անեք, դրա համար ես պնդելով պնդում եմ, որ պետք չի փայտփորիկի պես որտեղ հղում տեսնեք վրեն կըտցնեք, որ պետք չի օրիգինալ ծրագրերի ոչ օրիգինալ տարբերակները ներբեռնել, կամ օգտվել ինչ որ անհայտ աղբյուրներից ևն։
Հ.Գ. իսկ Իսրայելը ամեն տեղ պնդում ա, որ էդ ծրագրի նպատակը` հետևել ու կանխել ահաբեկիչների կողմից պլանավորվող ահաբեկչությունները։ Հա բա չէ, թան էլ չէ, փռթած մածուն։
Քստածի, գիտե՞ք ամենախնդալուն որն ա, որ Թուրքիայում Pegasus Airlines անունով ավիաընկերություն կա, ում տղեն ահավոր ուժեղ ծրագրավորող ա, ով վերջին տարիներին ընտանիքով ապրում ա Իսրայելում