Լրագրող Նաիրի Հոխիկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն որոշել է առգրավել վկայի հեռախոսը:
Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրառում է կատարել․
«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։
Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»։