Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։
 


«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։

 

Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։

«Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»,- եզրափակեց Մելքոնյանը։