ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ տուժած է համարվում 864 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 410 տուժածի մասին։
«Անթալիայի Մանավգաթ շրջանում արդեն իսկ 7 զոհ ունենք։ 507 տուժածներից 497-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Բացի այդ, Մարմարիսում 1 զոհ ունենք և տուժածներ։
Հրդեհի հետևանքով Մեսինում նույնպես ունենք 154 տուժած»,– Twitter-ի իր էջում գրել է Քոջան։