օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա  Ռաֆայել Բադալյանը  իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Իջևան ավտոճանապարհի  62-րդ կմ հատվածում  դեպի Սևան ընթանալիս վրաերթի է  ենթարկել հետիոտն,  Գեղարքունիքի  մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե  Փիլոսյանին: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածի մարմինը  մի քանի մասերի է բաժանվել: 

 

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: