Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի ուղերձում ասված է.  

«Հարգելի Նիկոլ Վովայի,

 

Ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»: