Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի 109 կգ քաշային կարգի հրում վարժությունում առաջին փորձից բարձրացրեց 228 կգ և ընդհանուր 423 կգ արդյունքով նոր օլիմպիական ռեկորդ սահմանեց։
Ավելի վաղ նա պոկում վարժությունում 195 կգ-ով ևս օլիմպիական ռեկորդ էր սահմանել։