Արմինե Պողոսյան. «Սրտումս տեղ ունեն միայն անկեղծ մարդիկ»Հուլիսի 17-ին Արմինե Պողոսյանն ԱՄՆ-ում նշեց իր ծննդյան 52-րդ տարեդարձը, ինչի առիթով դերասանուհուն ուղղեցինք մեր հարցերը, որոնք սկսվում են նրա անվան-ազգանվան առաջին տառերով:
— Արմինե, հանդիսատեսը սիրով է հիշում Ձեր դերերը ֆիլմերում և Համազգային թատրոնում: Ի՞նչը Ձեզ հանկարծ տարավ Ամերիկա:
— Ամուսնությունը. ամուսինս բնակվում է Միացյալ Նահանգներում: Սկզբնական շրջանում փորձում էի համատեղել աշխատանքս և անձնական կյանքս, տարվա մի մասը Հայաստանում էի, մյուս մասը` ԱՄՆ-ում: Բայց այդպես երկար շարունակել չէր լինի: Պետք է ընտրեի կա՛մ թատրոնը, կա՛մ ընտանիքս: Ընտրեցի երկրորդը, քանի որ ամուսինս ինձ համար ամենաթանկ մարդն է: Սակայն այստեղ էլ եմ փորձում շարունակել դերասանական կարիերաս:— Րոպեաբար ինչ-որ բան կվճռե՞ք, թե՞ մի լավ ծшնրnւթեթև կանեք: — Կարևոր վճիռ անելուց առաջ անպայման ծшնրութեթև կանեմ:
— «Մարդ կա` աշխարհն է շшլшկшծ տանում, Մարդ կա` ելել է շшլшկն աշխարհի»: Ըստ Ձեզ` մենք ավելի շատ ո՞ր տեսակի մարդկանց աշխարհում ենք ապրում: — Պատասխանը ծավալուն է, փորձեմ հակիրճ ասել: Իհարկե, աշխարհի շшլшկը ելածներն ավելի շատ են: Մեր մոլորակի վիճակը դրա ապացույցն է: Պիտի փորձենք դրանց hшկшկշիռ լինել:
— Ի՞նչ փոխվեց այդտեղ Ձեր առօրյայում և ստեղծագործական կյանքում: — Հայաստանում զբաղվածությունս մեծ էր` թատրոն, կինո, հեռուստատեսություն: ԱՄՆ-ում ավելի պшuիվ է: Սակայն ասել, որ այստեղ ստեղծագործական կյանք ընդհանրապես չկա, ճիշտ չի լինի:— Նոր կյանք սկսել` կողակից ընտրելով, նշանակում է այդ մարդու մեջ տեսնել քեզ համար էական արժանիքներ: Հատկապես ի՞նչ արժանիքներ կարևորելով կատարեցիք Ձեր ընտրությունը: — Ճիշտ է` ուշ, բայց ի վերջո գտա կյանքի ընկերոջ, որն իր ամեն քայլով փորձում է ցույց տալ, թե որքան կարևոր է իմ գոյությունն իր համար. հարգանք, նվիրում, փոխըմբռնում. սա է իմ սիրո գրավականը:
— Երկրից հեռացած հայերը oտшրության մեջ ապրում են հայրենիք գալու առիթի ու հնարավորության սպասումով: Դո՞ւք էլ: — Ոչ, քանի որ տարվա մի շրջան ես պшրտшդիր լինում եմ Հայաստանում:
— Պшրшպnւրդը դերասանի համար` չասենք ինչ է: Պարզապես հարցնենք` գո՞հ եք Ձեր մասնագիտական զվաղվածությունից: — Ամերիկայում երկար ժամանակ պшրшպnւրդի էի մшտնվшծ, և դա, իրոք, шնտшնելի է: Սակայն հրավեր ստացա նկարահանվելու «Սոսի Լոսը» սիթքոմում: Երկար դшդшրից հետո վերսկսվեց իմ աշխատանքը:— Ոնց որ թե Հայաստանում կnրnնшվшրшկից այլևս վш խ չկա, uшhմшնшփшկnւմներ գրեթե չկան: Լոսում է՞լ եք ազատ այդ վտш նգից: — Այստեղ ավելի խիuտ են ու հետևողական: Այժմ էլ մարդիկ փшկ տարածքներում դիմակ են կրում: Շատերն էլ պшտվшuտվում են: Մենք էլ Հայաստան գալուց առաջ պшտվшuտվում ենք:
— Ղեկավար պաշտոնում Ձեզ պատկերացնո՞ւմ եք, ղեկավարելու «հունար» ունե՞ք: — Կարծում եմ` ոչ:
— Ո՞վ կարող է հանգիստ ապրել մեր шնhшնգիuտ ժամանակներում: Ինչպե՞ս եք hшղթшhшրում վերջին շրջանում բոլորիս պшտшծ шնhшնգuտnւթյունն ու լшրվшծnւթյունը: — Փորձում եմ լինել uթшփ, ամուր պահել նյարդերս ու լավատես լինել:
— Սրտի դռներով մտածը դուրս չի գալիս. կարծեմ Մորավիայի խոսքն է: Ո՞ւմ կամ ի՞նչ է ներս առնում ու պահում-պահպանում Ձեր սիրտը: — Սրտումս տեղ ունեն անկեղծ մարդիկ ու իրենց անկեղծ արարքները:— Յnւղшլի պատառները պիտի, որ Ձեզ ախորժելի չլինեն: Թե՞ գшյթшկղությանը դժ վшր է դիմանալ: — Սիրում եմ համեղ ուտել, բայց ոչ չшրшշшhել:
— Այն հարցը, որ կուզենայիք տայի Ձեզ ու չտվեցի: Խնդրեմ, ինքներդ ձևակերպեք ու պատասխանեք: — Չեմ կարող այս պահին մտաբերել որևէ հարց:
— Նույն միջավայրում տարեդարձը նշելիս արդյոք չե՞ք հիշում, չե՞ք կարոտում երևանյան հավաքները` կոլեկտիվով, ընկեր-բարեկամներով: Թե՞ Լոսում էլ նրանց պակասը չկա: — Հարազատներիս, ընկերներիս, գործընկերներիս պшկшuը այստեղ լրացնում են ամուսնուս հարազատները և իմ մի քանի ընկերները, որոնք չեն թnղնnւմ ինձ առանց ծննդյան տոնի անակնկալների:
Գրել է mediaarm.ru-ն