Տեղադրվել է նոր ոճի հերթական կանգառասրահը: Այս մասին հատնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետարանի և մասնավոր ընկերության համագործակցության արդյունքում շարունակվում են նոր ոճի կանգառասրահների տեղադրման աշխատանքները:
Դրանցից 18-րդը տեղ է գտել Գրիգոր Լուսավորչի փողոցում: Նոր կանգառասրահների թիվը մայրաքաղաքում կհասնի շուրջ 40-ի»,-նշված է հաղորդագրության մեջ: