Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին այդ առիթով ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։ Կադրերում նա պատկերված է ամուսնու, որդու ու դստեր հետ։ «Շնորհավոր 9 ամսականդ, Մարիա»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Հետեւորդները փոքրիկին բարեմաղթանքներ են գրել։ «Գեղեցիկ ընտանիք»,- նշել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Լուսանկարն արվել էր երգչուհու ամուսնու ծննդյան օրվա առիթով երեկույթի ընթացքում։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել․ «Հաճելի զույգ»։