Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ուրբաթ հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը: 

Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել էր աղետի 17 զոհի մասին:

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխային առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները: