Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են uшր uшփելի անտառային հրդ եհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհ եղեղ է՝ առատ տեղումների եւ վարարած գետերի պատճառով։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Սինոփում ափերից դուրս է եկել Այանջըք շրջանում գտնվող համանուն գետակը։ Ջուրը քշել-տարել է մեքենաները, փլու զել շենքերը, իսկ տներում արգելափ ակված բնակիչներին դուրս են բերել փրկшրшր ուղղաթիռների միջոցով։
Բարթին նահանգի Ուլուս շրջանի տասներկու գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը խшփ шնվել է, բազմաթիվ էլեկտրասյուներ պարզապես շրջվել են։ Նահանգում 13 մարդ է դուրս բերվել հեղ եղшջրերից ու հիվանդանոց տեղափոխվել։
Կաստամոնուի ութ շրջաններում ևս հեղ եղներ են առաջացել, մի շարք բնակիչներ ջրերից փրկվելու համար բարձրացել են տների տանիքները կամ ապաստանել նկուղներում։ Բազմաթիվ տներ ու աշխատավայրեր հեղ եղվել են ջրերով ու шվ երվել։
Կաստամոնուի Ինեբոյ շրջանի Օզլուջե գյուղի միջով անցնող Զարբանա գետակն էլ վարարել, ողողել է ողջ գյուղը։ Բնակիչների մի մասը լքել են տները, մի մասն էլ արգելափակվել են շենքերի ներսում։
Ջրի հոսանքը մեքենաներն ու մնացած ամեն ինչ քշել-տարել է Սև ծով։ Տարածքում էլեկտրականություն ե հեռախոսակապ չկա։ Նույն վիճակն է նաև մյուս բոլոր գյուղերում, որոնք գտնվում են Զարբանա գետակի ափերին։