Մի լրագրող, ճամփորդելով Իսպանիայում, անընդհատ զարմանում էր ։ Ուր էլ որ գնար, ցանկացած իսպանական տանը նա հեշտությամբ հայտնաբերում էր ապակե ծաղկաման ՝ լցված պլաստիկ խցաններով։ Իհարկե, սա միակ տարօրինակությունը չէր, որ տղամարդը նկատել էր իսպանացիների կենցաղային սովորությունների մեջ, այնպես որ խցաններ հավաքելու ավանդույթը նրա մոտ ինչ-որ խանդավատանքի նման բան էր առաջացրել… նա նույնիսկ չէր հարցրել, թե ինչու է տերերին անհրաժեշտ եղել հավաքել այդ աղբը:Մի օր նա հսկայական կոնտեյներ տեսավ սուպերմարկետի մուտքի մոտ, որտեղ բոլորը շշերի պլաստիկ խցաններ էին նետում։ Պատճառը ուղակի զարմանալի էր:

Կողքին կախված էր 7 տարեկան երեխայի նկար: Պարզվում է ՝ նրան պետք էր սրտի վիրահատություն ՝ 90 հազար եվրո արժողությամբ։ Երբ աղջկա ծնողները խնդրել են օգնել ամբողջ երկրին, հեռուստատեսային հաղորդման ժամանակ, պլաստիկի վերամշակման մի մեծ ընկերություն արձագանքել է: Կորպորացիան 200 տոննա պլաստիկ խցաններ է խնդրել ` ասելով, որ այդ հսկայական զանգվածի հավաքման դեպքում անպայման գումար կտա բու ժման համար ։

 

Պլաստիկ կափարիչների հավաքման տուփերը տեղադրվել են ամենուր և մի քանի ամսվա ընթացքում իսպանացիները հավաքել են անհրաժեշտ քանակությամբ կափարիչ: Հիմա էլ մարդիկ շարունակում են կափարիչներ հավաքել, պլաստիկ վերամշակման շատ ընկերություններ գործարքներ են կնքել բարեգործական հիմնադրամների, հաշմանդամների օգնության ֆոնդերի հետ ։Սա ուղղակի հրաշք է, քանի որ ոչ միայն մաքրվում է շրջակա միջավայրը, այլև օգնություն է հասցվում կարիքավոր մարդկանց:

loading...