Վիտալի Բալասանյանի որդին չի մասնակցել ռազ մական գործողություններին։ Շատ պաշտոնյաններ կան, որ… Տիգրան Պետրոսյանի ՍԵՆ ՍԱՑԻՈՆ խոսքը
Freenews-ի եթերում «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանն է։ —Դուք խոսեցիք ռազ մաքաղաքական նախկին էլիտայի մասին, եթե կարելի է էդպես ասել ։ Այդ Էլիտայի ներկայացուցիչները հիմա դարձյալ կարևոր դերակատարություն ունեն, կարևոր պաշտոն ունեն պատ երազմից հետո?
—Ոչ, բայց որոշ պաշտոնյաններ կան, ովքեր կոպիտ ասած սնվում են այդ հին էլիտայի թե ֆինանսական, թե այլ բանով ։ Կարող եմ մի վառ օրինակ բերել, դա Վիտալի Բալասանյանն է։
Բալասանյանը հիմա անվտ անգության խորհրդի քարտուղարն է, և չգիտես ինչու Արայիկ Հարությունյանը նշանակել է այդ պաշտոնին։ Շատ ցա վալի է, որովհետև Վիտալի Բալասանյանը իր գործունեությամբ ամենապա ռակտիչ ուժն է հիմա։
Այսօր շատ քաղաքական գործիչներ պահանջում են Արայիկ Հարությունյանից ազատել պաշտոնից Վիտալի Բալասանյանին։ Խոսքը ոչ միայն Վիտալի Բալասանյանի մասին է գնում իհարկե։ Մենք պահանջների փաթեթ ենք ներկայացրել Արայիկ Հարությունյանին,
դա հստակ ճանապարհային քարտեզ է, որը անհրաժեշտ է այս պահին Արցախին։ Այնտեղ որոշ քայլեր կան, որը պետք է ձեռնարկել, որպեսզի մարդկանց մեջ հույս ծագի։ Եւ այդ առաջին քայլը դա վստահության կառավարության Ձևավորումն է։
Գիտեք, Վիտալի Բալասանյանի տարիքը չի բռնում, նա զին ակոչ չէ, բայց նա պատ երազմից հետո ինչ-որ կոչեր է արել, ինչ-որ «հայրենիքի պաշտ պանությունը մեր բոլորիս սրբազան պարտքն է» և այլն, ես դրանից հետո նույնիսկ գրառում եմ կատարել՝ մե ղադրելով իրեն։ Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.