Ցնորք է լրիվ … Գիտե՞ք, թե Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, քանի որ տեսնում է, որ դու… Էդիկ Բաղդասարյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, քանի որ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ

հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է, թե ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սմ նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել եւ սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը

համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դ ատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող

ունենալ մի երկիր, որը չի ցանկանում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե 1-ը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող անգամ խաղաղություն մուրալ:

Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝

նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ, թե աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է քսամեկերորդ դարի հայը: