Արամ Գևորգյանը իր էջում գրում է. Երբ Մխիթարի մասին ռեպորտաժ էի պատրաստում, պարզվեց, որ ընկերներիցս մեկը Մխոյի ընկերն է: Միասին նույն դպրոցն էին հաճախել: Ու ամեն անգամ Մխոյի մասին պատմելիս աչքերը փայլում էր, ուզում էր սաղ հիշեր, սաղ պատմեր, որ ես էլ իմանայի, թե ինչ տեսակ տղա ա եղել Մխոն: Ինքն էլ էր պատ երազմի առաջին օրվանից մեկնել Արցախ, տեսել էդ արհավ իրքը ու ձիգ մնացել, բայց Մխոյի չլինելու մասին ամեն անգամ խոսելիս աչքերը լցվում էր: Եռաբլուր չի կարողանում գնա, որովհետև չի հավատում, որ Մխոն չկա: Այսօր Մխոյի ծննդյան օրն է:

Ավանդույթ է դարձել Եռաբլուրում տղերքի ծնունդը նշելը… Մխիթարի հայրը, մայրը, քույրն ու տատիկը անսահման ուժեղ մարդիկ են, որ նման որդի, թոռ ու եղբայր կորցնելուց հետո դեռ սթափ են մնացել: Համբերություն ու խոնարհումս: Էս ամենը մի մե՜ծ անարդարություն է: Այսպես չպետք է լիներ, բայց… Երկնային ծնունդդ շնորհավոր, Մխո ախպեր: Հավերժ փառք քեզ, հերոս տղա: