Ընդիմությունը ըստ էության սպասարկում է այլ շահեր, ոչ հայկական, որովհետև խու ճապային տրամադրությունները չեն բխում Հայաստանի շահերից, ինչպես հանրության, այնպես էլ պետության։ Նրանց նպատակը ես չեմ տեսնում
խնդիրների լուծումը, նրանց նպատակն է՝ մեղավորներ փնտրել, պատասխանատվությունից խուսափել, որովհետև եթե մենք խորանանք, թե որ ուժերն են նրանք ներկայացնում ըստ էության, դա այն 2 քաղաքական ուժերն են, որոնք այս վերջի 23 տարվա ընթացքում Հայաստանը կանգնեցրին կո տրած տաշտակի առջև, և նրանք ինչքան էլ փորձեն մե ղավորներ փնտրել, դրանով իրենց պատասխանատվությունը չի վերանում։
Նրանց 23 տարվա քաղաքականությունը տանում էր և բերեց այս պա տերազմին, նրանք 23 տարի ժամանակ ունեին լուծել այս խնդիրը խաղաղ ճանապարհով, ի զորու չեղան այդ խնդիրը լուծել ու զբաղված էին լրիվ այլ բանով, որի մասին արդեն անիմաստ է խոսել, որովհետև հանրությունը նրանց գնահատականը ընտրություններով տվեց։ Վիգեն Խաչատրյան