ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այսօր կառավարությունում հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ու «Բարգավաճ Կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանը կառավարության շենք է գնացել ու Նիկոլ Փաշինյանի հետ մոտ 1,5 ժամանոց հանդիպում է ունեցել: Թե իշխանական,
ու թե ԲՀԿ-ական թևի համար Պարզ չէ, թե ինչ օրակարգի շուրջ են Նիկոլ Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ չի բացառվում նաև, որ Գագիկ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Նիկոլ Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ընթացքում
որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում: Հիշեցնենք նաև, որ Փաշինյան-Ծառուկյան վերջի հանդիպումը եղել էր հուլիսի ութին, Ազգային ժողովի արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, երբ Փաշինյանը հանդիպումներ էր ունենում
արտախորհդարանական ուժերի հետ: Մենք փորձեցինք այսօր տեղի ունեցած հանդիպման հետ կապված մեկնաբանություն խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայպ ապարդյուն, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերվում է
ԲՀԿ-ականներին, ուրեմն հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Բարգավաճ Հայաստան կուտսկցությունն էլ խորհրդարանական ուժ չէ, նրանք կարծես անհետացած լինեն, որևէ կրեպ չենք արձագանքում մեր նամակներին ու զանգերին: