Մի անգամ Փարիզում Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին համբուրում է նրա ճակատը եւ ասում…Այս պատմությունը պետք է կարդա ամեն հայ
Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ երկու մեծ հայերին:
Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպ անող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս եւ համբուրում էին վեհափառի աջը:
Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր- ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը:
Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»: