«Սիրում եմ իմ երեխաների պես»․ Լիլի Մորտոն՝ ամուսնու երեխաների հետ ապրելու, նրանց մոր վերաբերմունքի մասին (Տեսանյութ)

Tert.am Life-ի LIFEROOM նախագծի հյուրն այս շաբաթ Լիլի Մորտոն է։ Վերջինս առաջին անգամ խոսում է ամուսնու, նրա երեխաների հետ հարաբերությունների և նրանց հետ ապրելու փաստին իրենց մայրիկի վերաբերմունքի մասին։ Լիլին անդրադարձել է նաև քննարկումներին, թե սիրելին ամուսնալուծվել է իր կողքին լինելու համար։

Լիլին բավականին բարդ մանկություն է ունեցել․ 10 տարեկան էր, երբ զինվորական հայրը զոհվեց ականի պայթյունից, և ընտանիքը զրկվեց ոչ միայն հոր գուրգուրանքից, այլև կերակրող ձեռքից։ Նա պատմել է մանկության ծանր օրերի, հացի գումար չունենալու, պատերազմական իր հիշողությունների և իրենց տան կողքի պայթյունների մասին։

Լիլի Մորտո
Լիլին երբեք չի թաքցրել, որ պլաստիկ միջամտություններ է արել, նրա հետ զրուցել ենք դրանց դիմելու պատճառների, շատերի կողմից հոգեկան հիվանդ պիտակավորումը ստանալու մասին։ Նա նաև պատմել է, որ ամուսնու ազդեցությամբ առօրյայում սկսել է ավելի զուսպ հագնվել։

Մանրամասները` Tert.am Life-ի տեսանյութում