Երկինք, դու այսօր ցնծում ես, երջանիկ ես, այսօր քո արևի շողերը ավելի պայծառ են, աստղերդ ասես լույս են ճառագում… երկնային դրախտում տոն է ցնծության, քանի որ այսօր դու իմ փոխարեն գիրկդ ես առել իմ
լույս բալին, իմ ՀԵՐՈՍ ՎԱՆԻՆ, սակայն, անիրավ երկինք, ինչու մի փոքր էլ իմ մասին չմտածեցիր, չէ՞ որ այսօր ես պիտի ցնծայի ու գիրկս առնեի, ու իմ որդու 20-ամյակը,
ընտանիքով նշեի, ոչ թե սառը շիրիմը գրկեի ու հոգուս ցավից խենթացած, երկինք, քեզ աղերսելով, որ իմ առաջ բացես երկնային դարպասներդ, ինձ էլ տանես քո անսահմանության գիրկը:
Ախ,՜երկինք, դու շատ հարուստ ես, որովհետև մեր հազարավոր բալեքի քո գիրկն ես առել՝ թողնելով մեզ անհուն խավարում:
Ծնունդդ շնորհավոր, իմ թագավոր, իմ հպարտություն, իմ վեհություն, դու այսօր դարձար քսան տարեկան… դու միշտ ինձ հետ ես, իմ կողքին, դու իմ ……
Մելանյա Խոսրովյանի ֆեյսբուքյան էջից