Նաիրի Հոխիկյանը գրում է. Իրականում ինչո՞ւ են ձեր բակալվում Սյունիքի քաղաքապետերը․ Փաշինյանի խոստացած քաղաքական վենդ ետայի շրջանակում Սյունիքի ընդդիմադիր չորս քաղաքապետերին կալ անավորելուց հետո օգոստոսի 13-ին որոշում կայացվեց Գորիս և Մեղրի քաղաքներում անցկացնել արտահերթ ընտրություն։
Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը չնայած տարատեսակ վար կաբեկումներին, շարունակում է բարձր վարկանիշ ունենալ հանրության շրջանում։ Մեկուսացված Առուշի փոխարեն քաղաքապետի պարտականությունները Գորիսում հաջողությամբ իրականացնում են նրա տեղակալներ Իրինա Յոլյանը ու Մենուա Հովսեփյանը, նրա՛նց էլ Գորիսում լավ են վերաբերվում։ Այ,
այստեղ լուրջ խնդիր է առաջանում ՔՊ-ի համար, քանի որ արտահերթ ընտրության ժամանակ կրկին Գորիսի ղեկը կարող են ստանձնել ընդդիմադիրները։ Եվ ըստ սցենարի՝ օգոստոսի 17-ին ձերբ ակալվում են Գորիսի վերջին երկու ընդդիմադիր ղեկավար պաշտոնյաները՝ փոխքաղաքապետերը։ Մեկին կալա նավորում են,
մյուսին բաց թողնում մի շարք սահմանափ ակումներով։ Օգոստոսի 17-ից երկու ամիս մեկու սացումը կհասնի մինչև հոկտեմբերի 17։ Իսկ ե՞րբ է լինելու Գորիսի քաղաքապետի ընտրությունը, հոկտեմբերի 17-ին։ Ինչպիսի՜ զուգադիպություն։ Չէ, Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում չեն մտածել այս մասին։ Ուղղակի զուգադիպել է, կամ էլ նախկիններն են դեռևս 2010-ին այդպես կազմակերպել։Սյունիքի կալ անավորված ընդդիմադիր պաշտոնյաների մի մասը ազատ կարձակվի մինչև արտահերթ ընտրությունը, եթե գործարքի գնա քաղաքական իշխանության հետ կամ համաձայնի հեռանալ դաշտից։ Առավել սկզբունքային պաշտոնյաներն էլ կալա նավայրում կմնան մինչև հոկտեմբերի 17-ը, ապա ազատ կար ձակվեն արդեն ոչ որպես քաղաքապետ։ Հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար էին կալա նավորվել սյունեցի ընդդիմադիր պաշտոնյաները, և բոլորը կապրեն գոհ ու երջանիկ։