Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է , թե շենքերի մեծ մասը երկրш շшրժերին չեն դիմանա. «Ստամբուլի համար սա շատ լոււրջ է, քանի որ…» Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999թվականի օգոստոսի 17-ի Մարմարայի երկրш-շшրժի տարելիցի առթիվ ելույթ է ունեցել մի հիշատակի միջոցառման ընթացքում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Իմամօղլուն նշել է, որ երկրш շшրժերը Թուրքիայի և Ստամոբւլի ամենակարևոր խնդիրներից մեկն են։ Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին 1․5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ մեկ- երրորդը սեյսմակայուն չեն։ Իմամօղլուն հիշեցրել է, որ 1999թ. Ստամբուլի բնակչությունը կազմում էր ընդամենը տասը միլիոն, մինչդեռ այսօր քաղաքը փախստականների հետ մեկտեղ շուրջ քսան միլիոն բնակչություն ունի։ Հետևաբար, այսօր այդ խնդիրը Ստամբուլի համար ավելի արդիական է եւ ավելի լուրջ, քան տասնյակ տարիներ առաջ։