Վահե Աղաջանյանը գրում է. Երեք զի նծառայողների սպш նության կասկածանքով ձե րբակալվել է նրանց ծառայակիցը։ Ընդամենը 2 օր առաջ հրապարակավ դիմել էի ՊՆ նախարարին` բարձրաձայնելով շատ կարևոր խնդրի մասին, այն է` զի նծառայողները զգալի հատված բանակում, այդ թվում` դիրքերում, զբաղված է խաղամոլությամբ։ Իմ գրառումը լայն արձագանք ստացավ, այն տարածեցին ԶԼՄ-ները, ինձ հետ կապվեցին տասնյակ զի նծառայողներ, զի նվորների հարազատներ` շնորհակալություն հայտնելով խնդիրը բարձրաձայնելու համար։ ՍԱԿԱՅՆ որևէ պատկան մարմնի կողմից ինձ հետ որևէ մեկը կապ չհաստատեց, չհետաքրքրվեցին` ինչ եմ գրել, ինչ հիմքերով եմ գրել։ Այսինքն, ՊՆ-ում որևէ մեկին չի հետաքրքրել այն խնդիրը, որը ես բարձրաձայնել եմ։

Հենց այս ու շատ ավելի սար սափելի խնդիրների առկայության պատճառով ենք մենք ունենում այս զո հերը։ Քանի այս խնդիրները չեն լուծվել, մենք միշտ էլ զո հեր ենք ունենալու ԶՈՒ-ում։ Քանի որ որևէ իրավասու մարմնի չի հետաքրքրում իմ բարձրաձայնած խնդիրները, ստիպված կլինեմ առաջիկայում առանձին գրառումներով խոսել դրանց մասին ու ներկայացնել դրանք հասարակությանը։ Ցա վում եմ, որ մենք հենց այնպես կո րուստներ ենք ունենում։ Կո րուստներ, որոնց ընդհանուր թիվն այս տարիներին կազմել է մի քանի հարյուր զինվոր։