Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գե րեզմանոցի шվե րման հարցը Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ է տեղափոխել։ Անկարայի Սինջան մասում գտնվող հայկական Սուրբ

Փրկիչ ու Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գեր եզմանոցը շարունակում է թի րшխ դառնալ գանձախույ զների համար և շարունակաբար ավե րվել։ Կարո Փայլանը հիշեցրել է, որ գե րեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում ու ավելացրել, որ 90-ական թվականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:

Նրա խոսքով` գանձախույ զների ու կա պալառուների կողմից այս տարածքի հանդեպ անցկացրած թա լանը խորապես վի րավորել է Թուրքիայի հայ համայքին: Կարո Փայլանը նաև հիշեցրել է, որ վերջին օրերին գանձախույ զները բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող որոշ գե րեզմաններ ու մարդկանց ոսկորները ցր իվ են տվել:

Ստացված ահազանգից հետո ոստիկանական ստո րաբաժանումները ուսումնասիրություններ են արել դեպքի վայրում, որից հետո փակել բացված գեր եզմանները: Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։ Նա հետևյալ հարցերն է ուղղել

նախարարին․ 1) Ինչու՞ Անկարայի Սթանոզի հայկական գե րեզմանատունը չեք պահպանում։ 2) Ինչ-որ բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գե րեզմանատունը թա լանի են թարկած գանձախույ զներին հայտնաբերելու համար: 3) Մշակութային արժեքներին մեծ վն աս պատճառող գանձախույ զների գործունեությունը դադարեցնելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: 4) Պետության մասշտաբ

հայկական շատ լքված գե րեզմանատները պահպանելու համար ինչ-որ ծրագիր ունե՞ք: Նշենք, որ Անկարայի կենտրոնից երեսուն կմ հեռավորության վրա գտնվող գե րեզմանատան տարածքը, որը պետության կողմից երկրորդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, 1-ին անգամը չի թա լանվում և ավե րվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկններ անելու համար են

օգտագործում։ Մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու համար Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը ու գե րեզմանոցից խլ ել «իրենց բաժին» հողը։ Սոցցանցերի մեջ բազմիցս տարածվել է քարուք անդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցների մեջ, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է միայն մի քանի գե րեզմանաքար՝ հայկական գրություններով և խաչերի քան դակներով։