Պաշտոնյաները, նրանց որդիները զորկոչվելո՞ւ են…
Երկուշաբթի քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ …Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես… Էդիկ Բաղդասարյան:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Պաշտոնյաները, նրանց որդիները զորկոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի:
Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար:
Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քն նիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել ու մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին:
Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, 1-ինը եղեք:
Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիր քերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի:
Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը: