Տիգրան Ներսիսյանն իր էջում գրել է. նիկոլ սա է քո իշխանությունը ու քո իշխանական համակարգը ,քո դեմքն ու քո էությունը ․ Իմացա որ Հանրային ՀԸ-ն պայմանագիր չի կազմում ինձ հետ ,,Սպասիր ինձ ,, հաղորդաշարի իմ հետագա գործունեության պատճառով ․ Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը․Ու դա միայն այն պատճառով որ չեմ լռել ,

արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը , ասել եմ արվեստագետի իմ խոսքը , քննադ шտել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Ես բոլոր ժամանակներում , մշտապես քննադ шտել եմ իշխանություններին և նրանց առաջնորդներին , բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ հանդեպ այսպիսի տմարդի , դш ժան , վш խկոտ ուչնչին քայլի ․Այո գուցե չեն սիրել ( ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ) , սակայն իջնել այդքան ոչ մեկ իրեն թույլ չի տվել ․Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադш տության համար են ոչ թե աստվածացնելու , մանավանդ մտավորականի կողմից ․Քեզ համար մտավորականը, արվեստագետը 1-ն է ՝ քեզ քծ նпղն ու մտնողը՝

իր նե ղ անձնական շահերից ելնելով , անգամ մոռանալով Հայրենիքը ․ Դրանցից , այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես , բոլոր տարիքային խմբերում ` 30-ից-70 , անգամ ջահելները չեն խր տնում ․ Սփյուռքում էլ ունես , անբш րոյականներ որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել , Հայրենիքը խոպան սարքել ու մեզ

էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ոնց պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պիտի ապրենք ․Մեզ մոտ մի քանիսին մոռացա , արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ ,,հանճար,, , որոնք шհ և դողով մտածում են հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն որ իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ

խшթարվի ու իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում , այդ իսկ պատճառով խուլ են , կույր Ու համր ․Իրենք լավ գիտեն թե ով կարող է իրենց զր կել ՝ երազած հանգրվանից ․ Հա , դու ինձ հարվածեցիր ու ցш վ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց այսպիսի բաներ են՞՞՞ քեզ հաջողվել ) քանզի ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարը , որի առաջին

իսկ օրվանից աշխատել ու եթերում եմ եղել ՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի և հարազատ․ Ընդհանրապես ՝ եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը , իմ օրրանը ուրեմն Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել շատ նախագծերում , ծրագրերում համագործակցել և ստեղծագործել ․ Միամիտ

կլիներ մտածել որ ես չէի սպասում , այն էլ քեզանից և քո լш կոտնյաից որոնք նշանակվելով պաշտոնների Ողջ քաղաքական դաշտում ՝ նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապն դում ՝ փող աշխատել ու կատարել քո կամքը ․ Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու իսկ դու ու քո լш կոտնյան , ոչ ․ ԵՎ վստահ եմ որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը ինչի համար

ստեղծված է , այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պшտ րանքը ՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները ․ ,,Սպասիր Ինձ,, հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում Այսքան տարիների աշխատանքի , մեր ապրած վարկյանների , ակնթարթների, համագործակցության

և ստեղծագործության համար ․ Դուք շատ լավն եք ․ Ցանկանում եմ բարի եթեր , հաջողություններ և երկար ճանապարհ ․Դուք բարի, նվիրական ու կարևոր գործ եք անում․ Դուք օգնում եք մարդկանց ․ Շնորհակալ եմ իշ բազմահազար հեռուստադիտողներին ,մեր ժողովրդին ու իմ հանդիսատեսին որոնք իմ կողքին են եղել , ինձ հետ ու որոնցկարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ ու նվիրական պահեր պարգևել ․ Շնորհակալ եմ ․
Առայժմ․․․․Կհանդիպենք ․ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան ․ Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին ու Գագիկ Բունիաթյանին ` 2012թվականին ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարին ինձ ՝ համագործակցության հնարավորություն տալու համար ․