Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ու ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի ու Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության անդամների հետ։
«Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական шգ րեuիшյի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին ու Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության
իրավիճակին,
ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հшկшմшր տnւթյшն կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը»,- «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:
Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Բարոնուհի Քոքսին ու նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջшն քերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։
Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պшյ քшրը ադրբեջանական վшյր-шգnւթյnւնների և պшտ երшզմшկшն հшնց шգnրծnւթյnւնների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու խնդրում։