Փաշինյանի քրոջ դուստրը կնշանակվի ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս արդեն ներկայացել է նախարարություն ու «դիրքավորվում» է:

Դա է պատճառը, որ նախարարի խոսնակ Աննա Վարդանյանը դիմում է գրել ու հեռացել աշխատանքից:

վիճակախաղերի գովազդներ

Ու սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժում էր խնամի, ծանոթ, բարեկամ կապով աշխատանքի ընդունվելը, իսկ հիմա նույն տրամաբանությամբ աշխատանքի է ընդունում իր հարազատներին: