Կարեն Հովհաննիսյանը գրում է. Պա տերազմը իմ , ինչպես նաև շատերիս, կյանքը փոխեց։ Մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև պա տերազմ, և պա տերազմից հետո։ Պ ատերազմի ամբողջ ընթացքում ցա վը բթացել էր, նպատակս միայն ու միայն ամեն
ինչ ժամանակին հասցնելն էր։ Չէի հասցնում մարսել

ինֆորմացիան, որը գալիս եւ գալիս էր, որը հույս չէր տալիս, բայց միևնույն է, չէի դադարում գնալ, գնալ, գնալ, որպեսզի հասցնեի ժամանակին։ Մթության մեջ մեքենայի լույսերն անջատած, մեծ արագությամբ ընթացքը ինձ չէր անհանգստացնում, քանի որ ուղիղ նշանա ռությամբ կրա կի տակ

եղածների կյանքն ավելի վտա նգված էր ու ժամ առաջ իրենց պետք է հասցնել այն, ինչը կարող է թեկուզ մեկի կյանքը փրկի․․․ Վերջին անգամ, երբ դուրս էի գալիս Քարվաճառից, նկարվեցի ինձ այնքան հարազատ դարձած Եղեգնուտում։ Մտածեցի, պա տերազմը ավարտվի նոր կհրապարակեմ նկարը,

չէի ուզում տեղանքի մասին ակամայից ինֆո հրապարակել․․․ Պ ատերազմը չավարտվեց, ավարտվեց ակտիվ փուլը։ Նկարը չհրապարակեցի, քանի որ Աստծու հետ այդպես չէի պայման կապել, որ պետք է հայրենիքս հանձնեմ թշնա մուս։ Չեմ

հրապարակի այդ և մնացած նկարները, քանի դեռ ազատագր ված չի լինի Քարվաճառը․․․ Պա տերազմից հետո կյանքս այլ է դարձել։ Երբ բարձր ծիծաղում եմ, իսկույն բերանս փակում ու աջ ու ձախ եմ նայում, կարծես թե վախենում եմ , զրնգուն ծիծաղս մեղք է ․․․