Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով սեփական զինծառայողին որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինծառայողը մտել է Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ եղել է երկու անչափահաս երեխա։
«ԱՀ ոստիկանության, ազգային անվ տանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվ տանգության ծառայություն
: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին ս պանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է»,- այսօր հայտարարել է ԱՀ դատախազությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը հատել և անցել է Արցախի սահմանը, այժմ գտնվում է հայկական կողմում։
Վերջիններս նշել են, թե, իբր, զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը ու ոտքով հասել Մարտակերտ։
Այդպիսով՝ փաստացի ադրբեջանցիները փորձել են ներկայացնել, թե իրենց բանակում հոգեկան հիվանդներ են ծառայում։