Գեղամ Օհանյանը գրում է. Հետպ ատերազմյան մղձավանջ․․․ Երեկ Արցախում էի, 10 ամիս անց, պա տերազմից հետո առաջին անգամ իմ մեջ ուժ գտա վերադառնալու այնտեղ։ Անկեղծ ասած առանց զե նքի սահմանն անցնելը տա գնապ էր առաջացնում, ու էտ տագ նապը ոչ թե վախի այլ
կիսատության տագնապն էր։ Որովհետև առանց զե նքի այնտեղ վերադառնալը ինչ-որ տեղ ենթադրում էր նաև համակերպում այդ իրավիճակի հետ։ Իսկ մարդը համաձայնվեք, որ ունի համակերպվելու բնազդ իր հետ կրկնվող ցանկացած երևույթի հետ։
Բայց ո՞նց կարելի է համակերպվել այդ մղձա վանջի հետ, ո՞նց կարելի է զե նքը վայր դնել գրչի ստորագրությամբ, հետո գնալ նույն վայրը, որտեղ
կաթում էր ընկերներիդ ու քո ար յունը, բայց արդեն անցնելով ինչ-որ անցակետերով, որոնք օտար են, այո՛, քո սեփական հայրենիքի մեջ օտար անցակետեր են։ Բայց ավելի ցա վոտ է, երբ ճանապարհին տեսնում ես բարձր ցանցային պարիսպներ, որոնց հետևում թուրքն արագ-արագ շինարարությամբ է զբաղված, Շուշիի տակ հասկանու՞մ եք, Շուշիի մեջ, քո աչքերի առաջ։
Ու դու նայում ես այդ թուրքին ավտոմեքենայի միջից, նույն թուրքին, որին սպա նում էիր ամիսներ առաջ և որը քեզ էր սպ անում։ Հետո նայում ես ձեռքերիդ ու նրանք դատարկ են, քո ձեռքերից գրչով խլել են ավտոմատը, քո ձեռքերում հիմա դատարկ շիշ է, որ ճմրթվում է մկաններիդ ջղաձգումից, անկարող մկաններիդ ջղաձգումից․․․
Հետո հայտնվում ես անցակետերի հակառակ կողմում, քո պարտված Արցախի մնացորդներում, որտեղ կարծես շատ բան չի փոխվել, ուղղակի հեռվում երևացող լեռների կեսը էլ քոնը չեն։ Եվ այդ վիճակին արդեն ինչ-որ կերպ հարմարված տեղացու հանգստությունը քեզ ավելի մեծ տագ նապի մեջ է գցում և այցելությունդ վերածվում է գժվեցնող մղ ձավանջի, արևոտ, գեղեցիկ ու խաղաղ մղ ձավանջի։
Հետո բացում ես համացանցը, որ մի քիչ թերթես օրվա լուրերը ու ցրվես, բայց այնտեղ գնտում ես կապիկների մենամար տը ազգային ժողովում։ Անի ծվեն այն գրիչ բռնողները, որոնք գերադասեցին ստրկ ությունը մա հից, գերադասեցին կյանքը հաղթանակից․․․
Չէ՛, խավարասեր չեք դուք, դուք տառական եք, տառական, որոնք պա տերազմի բացահայտող լույսից փախնում են ամենամութ անկյունները, որ չսա տկեն ճշմարտության ու թափանցիկության թրից։ Չէ՞ որ պա տերազմի ժամանակ, երբ թշ նամին թակում է քո դուռը ու խու ժում է ներս, վերանում են բոլոր այն կեղծիքները որնցով դուք խաղաղության ժամանակ լցնում էիք այդ տան անդամների ականջները։
Բայց էս ամենը ձեզ համար չեմ գրում, էս ամենը գրում եմ ձեր մասին, գրում եմ այն մարդկանց, ովքեր իրենց հանգստությունը չեն կարողանում գտնել այս ամենից հետո։ Ովքեր մերժում են մեզ հետ կատարվող իրականությունը, թուրքերի ծաղրող ներխու ժումները, իշխանությունների ու ընդդիմությունների բեմադրող գա ղջը, հանրության մեծ մասի անտարբերությունը․․․
Հայե՛ր, էս իրականությունը իրենց պատճառով չի, էս իրականության համար մեղավոր չեն թուրքերը, անմիտ քաղաքական բեմադրողները կամ անտարբեր հանրությունը։ Այս ամենի համար մեղ ավոր ենք մենք ու միայն մենք, որովհետև այս ամենը անհանգստացնում է միայն մեզ և կատարվում է միայն մեզ հետ։
Պիտի գիտակցենք այսքանը ու պիտի զարթնենք պա տերազմի դմբրացնող ցա վից, պիտի սկսենք գործել, պիտի սկսենք գտնել մեր թերությունները ու վերացնել դրանք, պիտի փոխենք մեր կենսակերպը։ Այլևս մեծ հանրությունը չի կարող թելադրել մեր առօրեան, մենք չպիտի դառնանք հարմարվող փոքրամասնություն, այլ հակառակը՝ ճնշող ու
պա յքարի տանող փոքրամասնություն։ Մեր ջղաձ գված նյարդերը պիտի հանգստանան ամենօրյա աշխատանքով, թող մեզ խենթ համարեն, թող մեզ համարեն իդեալիստ, թող ապրեն տա ռականների թելադրած իրականության մեջ։ Մենք պիտի դուրս գանք այդ ինքնակո րծան շրջանի միջից ու դառնանք այլընտրանք նոր սերնդի համար։ Մենք պիտի գնանք անհնարինի ճանապարհով և ցույց տանք այդ անհնարին հնարավորը։ Ահա չցն դելու ու չխելագրավելու միակ ճանապարհը․․․
Մեզ հետ են երկինքից մեզ նայող հազարավոր խենթերի հոգիները․․․ Մեզ հետ են մեր պատմությունը կերտող տոհմիկ հսկաները․․․ Մեզ հետ են, մեր կողքը ապրող թաքնված խենթերը․․․ Մենք ենք տերը ապագայի․․․ Մենք կանք․․․ չէ՞․․․ Հ․Գ․ Նկարը կանգուն մնացած Եղնիկներից։ Լույս իջնի այս լեռները պահած բոլոր տղաների հոգիներին․․․