ՏԵՍԱՆՅՈՒԹ… «Հաղթանակս ցանկանում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գևորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից: Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի եզրափակիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, եւ պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մրցույթը 267
միավորով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը` դառնալով բոլոր երեք մրցութային համերգների առաջատարը: Որպես հաղթող՝ Սարոն ստացել է խորհրդանշական մրցանակն ու երեք ու կես միլիոն ռուբլի գումարային պարգև:
Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին եւ ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել եւ հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զի նվորներին»:
Հիշեցնենք նաև, որ Մրցույթին մասնակցում են ինը երկիր , տասնմեկ մասնակից, ու անհատներ, և խմբեր: Ժյուրիի նախագահՆ Է Իգոր Կրուտոյը, մրցույթի 1-ին օրը եղել է օգոստոսի 21- ը : Հենց այդ օրը Սարոն հավաքել է 90 բալ:
Առաջին օրը կատարել են համաշխարհային հիթեր: Սարոն կատարել է Բեյոնսեի «Listen» երգը: Այս մրցույթին մասնակցում են նաև երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից: Տեսանյութ՝