Արա Արայանը գրել է. Խաչատուր Սուքիասյանը ամեն բան գցեց տեղը, հալալ է հալալ: Ես այսօր համոզվեցի, որ Խաչտուր Սուքիասյանը օլիգարխ չէ, առհասարակ ՀՀ-ում օլիգարխ լինել չի կարող, քանի որ անկախ դասական ձևակերպումներից ու փողի չափից, օլիգարխը ասոցացվում է գլոբալ
մտածելակերպ և ծրագրեր ունեցող մարդու հետ: Օրինակ նույն 90 ականներին հայտնված եկած ռուսական օլիգարխները, մասնավորապես հրեաները Աբրամովիչը, Խոդորկովսկին, Բերեզովսկին, Գուսինսկին, մոսկովյան բաղնիքներում հայկական հարցեր լուծող բքվեցի Գոդ Նիասնովը, վրաց Իվանիշվիլին, Բադրի Պատրցկաշվիլին ու մյուսները:
Այժմ մերոնց համեմատեք թվարկածս տղերքի հետ: Մերոնք անկախ փողի չափից ունեն բուդկչու հոգեբանություն: Սուքիասյան Խաչատուրը լրիվ գցեց տեղը: Ասում է, իսկ դուք Երևան քաղաք»վ շրջու՞մ եք, դուք տեսե՞լ եք ինչ է կատարվում օբյեկտներում, խ սիլ է տեղ չկա: Հասկացաք չէ՞, խորը տնտեսագիտական գիտելիքների, հարուստ բիզնեսի ճանապարհ անցած, բոլոր հների ու նորերի հետ
քիփ, շատ տարիների պատգամավորական փորձ ունեցող գործչի գնահատականը 2021 թվականի Հայաստանյան իրավիճակի մասին: Ախր լրիվ գցեց տեղը է: Ասում է Վազգեն Սարգսյանը ՀՀ-ի հանդեպ վատ բան արեց: Նկատել եք չէ՞, նախընտրական շրջանի ժամանակ ԼՏՊ ի ձեռամբ սկսվեց վաղուց սպա նված Վազգեն Սարգսյանին որպես »крайний» ներկայցնելու տեղեկատվական պռոցեսը: Դե ԼՏՊ ն, Ռոբիկը, Սերժը, Գռզոն և
մյուսները ողջ ու անմ եղ են, մե ռածներն են մե ղավոր: Ես բնականաբար երբեք Վազգենի երկրպագուն չեմ եղել, սակայն այս խաղերը շատ տհաճ են: Ինչևէ, մե ռածներին հանգիստ թողենք: Այժմ Վազգենը չկա, կատարվեց ԼՏՊ ի երազանքը , հողերը տվեցին, մի բան էլ ավել: Ելցինը չկա, ում հետ ԼՏՊ ն մոտ էր, կա Վլադիմիր Պուտինը, որի մտերիմն է Նիկոլը: Դե տեսնենք ինչքա՞ն կտևի այս վիճակը, հողերը տալով կպրծնե՞նք: Այս ամեն ինչը
իբր հանուն »խաղաղության» էր և է: Ո՞ր ապուշն է հավատում, որ ՀՀ-ն իր բոլոր սաահմաններն Վլադիմիր Պուտինին տալով կարող է հարևանների հետ խաղաղ ապրել, կա՞ն նման մարդիկ… Պստ իկությունից, փոգրոգիությունից ճռ ռում է Հայաստանը: Ու ամենա կարևորը: Նկատեցի՞ք, Ազգային Ժողովում իրար ծե ծում, հայ հոյում են,
հիշում են հին մե ռելներին,խոսում են հների և նորերի արած չարածից, միլյոն և միլյարդից, պադավաթներից, սակայն… Սակայն Հայաստանի ներկա և գալիք ծրագրերի մասին խոսք ու զրույց չկա, ոչ մի հարցի լուրջ քնն արկում չկա… Տո հլա դուրս եկեք տեսեք ի՞նչ է տեղի ունենում Երևանի օբյեկտներում: Ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ Կոռոնավիրուս, ի՞նչ տնտեսություն, արտաքին և ներքին
քաղաքականություն, ի՞նչ սահմանամերձ շրջաններ, քա նդված պետական համակարգեր: Պուտինին շնորհակալություններ պարտության համար, ԱՄՆ-ին շնորհակալություն գայիշնիկներին ռեմբռենդինգ անելու համար, Եվրոպային մերսի 2,6 մլրդի համար: Հելեք, հելեք օբյեկտներում տեղ ճարեք, կյանքը կարջ է, այսօրվա ծամելիքը պետք է էսօր ծամվի…