Մովսես Հարությունյանը գրում է. Ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ վիճակ է այժմ… Ադրբեջանական կողմը երեկոյան պաշտոնապես հայտարարեց, թե իբրև հայ զի նվորականները հար ձակվել են ադրբեջանցի զի նվորականի վրա և սվ ինով վիր ավորել նրան` ինչը հերքվել է մեր ՊՆ-ի կողմից։
Հայտարարությունից հետո Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում ադրբեջանցիները փակել են ճանապարհը, ինչին հաջորդել է ռուս և հայ սահմանապահների կողմից համարժեք գործողություն։ Կողմերը նշանակալի ու ժեր են կուտակել՝ ընդհանուր մինչև 50 ավտոմեքենա, ստեղծվել է լա րված իրավիճակ։
Ռուս և հայ
զինվորականները պահանջել են բացել ճանապարհը, բայց ադրբեջանցիները հրաժարվել են։ Ռուս սահմանապահների առաջարկին՝ ապացույցներ ներկայացնել վիրավո րված զի նվորի մասին, ադրբեջանցիները պատասխանել են, որ առավոտյան կներկայացնեն
Բանակցությունների արդյունքում ճանապարհին մնացած քաղաքացիական ավտոմեքենաները դուրս են բերվել փակ ճանապարհից, կողմերը նվազեցրել են զի նվորների թիվը, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը բացելու վերաբերյալ բանակցությունները շարունակվելու են առավոտյան։