Արսեն Մինասյանը գրում է. իրականում ադրբեջանը առաջ չի էլ եկել. Կարճ մի դեպք պատմեմ ոչ վաղ անցյալից: 2017թվականին շատ շտա պ պետք է մեկնեինք Կապան, մեր ընկերներից մեկի հոր հոգեհ անգստին: Մոտ տաս մեքենայով մեկնեցինք Սյունիք, երբ հասանք Գորիս-Կապան մայրուղու որոշակի մի մասի, մեր շարասյան վարորդները միառժամանակ արագությունները ավելացրեցին: Մեր մեքենայի վարորդին հարցնում եմ, թե ինչո՞ւ հենց այս մասում արագությունը գերազանցեցիք, առանց այդ էլ ոչ բարվոք ճանապարհի, նա ասաց,որ այս մասը, ըստ խորհրդային միության քարտեզագրման պատկանում
է ադրբեջանցիներին, ու շառ ու փորձանքից հեռու այս հատվածում միշտ ավելացնում ենք ընթացքը. Ինչ եմ ցանկանուշ սրանով ասել, որոշ մանիպուլյատորներ դոշերի չեղած մազերն են պոկում, սակայն չեն բացատրում քաղաքացիներին, որ թշ նամին փակել է իր հսկողության տակ գտնվող մեր ճանապարհի մի հատվածը ու արշավ են սկսել ՊՆ նախարարի և կառավարության դեմ,թե իբր ասում էիք` թշ նամին առաջ եկավ, կկրш կենք, բա ինչո՞ւ չեք կրш կում։ Իսկ իրականում ադրբեջանը առաջ չի էլ եկել։ Ադրբեջանը խա խտել է պայմանավորվածությունը ու փակել է մեր ճանապարհի իր հսկողության ներքո գտնվող հատվածներն ու խանգարում է մեր երթևեկը։ Հ.Գ. Դեռ այսքանը՝ Թե բա ինչո՞ւ Սյունեցին չի ընդվզում ..