Ամբողջական բլո կшդայի դեպքում Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվում են ամբողջական շրջափ шկման մեջ։ Սա՞ է ձեր խոստացած ամբողջական ապաշրջшփ ակումը, թե՞ սա պետք է, որ… Նաիրի Հոխիկյան Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է. Գորիս-Կապան ճանապարհի փակման վերաբերյալ խոսելիս ՀՀ վարչապետը Աազգային ժողովում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող մասում։ Այլ կերպ ասած’ ունեն
ճանապարհ փակելու իրավունք։ Նաև Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, ըստ որի հնարավոր է կապվել Կապանի հետ։ Հասկանում եմ, որ անգամ ամբողջական բլո կադայի դեպքում մենք կգտնենք որևէ ճանապարհ ոնց Կապան, այնպես էլ Մեղրի, հետո նաև Իրան մեկնելու համար, սակայն ՀՀ-ի վարչապետը արդյո՞ք գիտի, որ ադրբեջանցիների փակած ճանապարհի հույսին են Սյունիքի Որոտան, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Արծվանիկ, Կաղնուտ, Չափնի, Սևաքար ու Եղեգ գյուղերը։ Վարչապետը գիտի՞ արդյոք, որ նշածս բնակավայրերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, ընդհանրապես դժ գույն չեն, շատ գեղեցիկ վայրեր են, ու այնտեղ հայեր են ապրում։ Ավելին, եթե այս գյուղերի մի մասը դժ վարությամբ հասանելի է լինում Տաթև-Կապան ճանապարհով, ապա Որոտան ու Շուռնուխ գյուղերը հայտնվում են ամբողջական շրջшփ ակման մեջ։ Սա՞ է ձեր խոստացած ամբողջական ապшշրջ шփակումը, թե՞ սա անհրաժեշտ է, որ էլի տարածքներ տանք «հայրենիքը պիտի զո հաբերվի մարդուն» հիմար սկզբունքով։ Նման անողնաշար ու ապազգային պահվածքի դեպքում հայ մարդը չի կարողանա երկար լռել և կուլ տալ ազգային шմ ոթը։ Դուք նոր պատ երազմ եք հրահ րում ձեր անգործությունով։ Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին կան փաստեր, որոնցից սար սшփո՞ւմ եք։