Տղան աշխատում էր որպես վառելիք լիցքավորող, և մի օր Porsche Panamera է գալիս և միջից դուրս է գալիս մի աղջիկ, բարձրակրունկների վրա, կարճ փեշով, ասում է 98 և գնում վճարելու:Երբ աղջիկը վերադարձավ մեքենայի մոտ, պարզվեց, որ բանալիները թողել էր ներսում, իսկ մեքենան փակել.Աղջիկը օգնություն խնդրեց աշխատակցից: Աշխատակիցը կոշտ մետաղալարերի մի կտոր տվեց նրան և ասաց. — տեղադրիր այն մի փոքր բաց պատուհանի մեջ և փորձիր սեղմել ներսի կոճակը դռները բացելու համար: Եվ տղան շարունակեց իր աշխատանքը․․Մի քանի րոպե անց նա տեսնում է մի այսպիսի դրվագ. Մի մարդ է կանգնած բենզալցակայանի մոտ և բարձր ծիծաղում է ՝ բռնելով փորը: Տղան գալիս է և հարցնում. Ի՞նչ ես անում… Մարդն ասում է -ինչ-որ հիմար աղջիկ լարով փորձում է բացել մեքենան ․ ահահահա․․Լիցքավորողն ասում է, որ ինքն է նրան մետաղալարը տվել: Տղամարդը չի դադարում ծիծաղել և ասում է, — աղջկա ընկերուհին նստած է մեքենայի ներսում և ցույց տալիս, թե որտեղ պետք է խփել մետաղալարերը։