Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության բնագավառի մարզային պատասխանատուների ու դպրոցների տնօրենների մասնակցությամբ ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ ։ 1-ին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի երեսունմեկին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու համար ։ Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության հետ կապված. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետության հետ կապված հարցեր ։ Նշենք, որ Օգոստոսյան խորհրդակցությունները դեռ շարունակվում են ։