Աստղ Գալեյանն իր էջում գրել է. Տասնմեկ ամիս առաջ այս օրը, այս ժամին շարունակ զանգում էի Մխիթարիս, դող ղացող ձեռքերով ու ար ցունքոտ աչքերով, զանգ զանգի վրա ու պատասխան չկար, գոնե լսեի մի բառ։ Խա ռնաշփոթ էր, ականջումս զնգում էր պատ երազմ է, պատ երազմ է։ Ի վերջի մի տող ուղարկեց «մամ ռա զվոդա կզանգեմ, Միխ ինչպես ա վիճակը, ամեն անգամվանից խառը»։ Ախ բալես խառը չէր քա ոս էր։ Քա ոս էր և քա ոս է նաև հիմա, տասնմեկ ամիս է անցել, չենք համակերպվում ու չենք էլ համակերպվելու։ Ապրում ենք չապրելով ու շնչում ենք չշնչելով։ Դառը դա ժան տասնմեկ ամիսներ և դեռ տարիներ շարունակ այսպես պետք է ապրենք, ապրենք ձեր կյանքի գնով ու ապրենք մեզ չներելով։ Կներեք ՏՂԵՐՔ ,որ դեռ կիսատ է ամեն բան, կներեք, որ դեռ դա վաճանները շնչում են։ Ուժ չեմ խնդրում Միխս, մենակ հանդիպում։