Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ փոխվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի․

Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի, եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում, կամ ավտոտրանսպորտային միջոցն անցել է տեխնիկական զննություն, սակայն ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել տեխնիկական զննությամբ բացահայտված անսարքությունը։