Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։