Գնել Սարգսյանը գրում է. Բոլորն են ուզում լսել դիմացինից իրենց սրտի ուզածը, և շատերն են սպասում որ դու մի անընդունելի բան ասես ու վերջ, պատրաստ են անցնել բոլոր սահմանները, ընդ որում առանց փոքր-ինչ մտորելու իրենց իսկ ապրած
ու անցած կյանքի ուղղու մասին… բոլորն են ուզում հավատալ, որ իրենք են ճիշտ, բայց քչերն են պատրաստ իրենց իսկ ճշտի մեջ անսասան մնալ… ինչ եմ ուզում ասել,֊գուցե Քրիստինե Հալաջյանի ասածը համարձակ խոսք է, շատերի համար անընդունելի, շատերին անընկալելի, գուցե ճիշտ
է, գուցե սխալ, գուցե լավ է, գուցե վատ, հարյուր տոկոս ո՞վ գիտի, բայց մի բան ինձ ամենաշատն է հետաքրքիր, եթե նա այդքան «ոչ ոք» է ինչպես խոսում եք, ապա կարելի՞ է հասկանալ, ինչու՞ եք խոսում… այն որ նա ավելի՛ն է արել քան խոսողների 99%֊ը, դա փա՛ստ է, զրոյացնե՞նք…
վաղը եթե հարկավոր լինի, բոլորդ կանե՞ք նրա արածի 3%֊ը, ու եթե հանկարծ անեք էլ, դրանից հետո երբ ձեր կյանքում ասեք մի բան, որը շատերը չեն ցանկանա լսել, դա տե՞նք նույն լեքսիկոնով… վստա՞հ եք որ այդժամ կհամաձայնեք դատավճռի հետ… Հ գ . Երկար ժամանակ Գյումրիում ապրելով գյումրեցի չես դառնա, էդպիսի բան կա՛…